вторник, 7 апреля 2015 г.

ԻՆՉՊԵՍ ԿՏՆՕՐԻՆԵԻ ԻՄ ԱՌԱՋԻՆ ՄԻԼԻՈՆԸ

Առաջին միլիոնը նախ պետք է վաստակել, քանի որ բոլորս էլ գիտենք , որ միլիոնները երկնքից ցած չեն թափվում, որպեսզի մենք դրանք տնօրինենք։ Հաջորդ հարցը, որ ինձ հուզում է միլիոնի վերաբերյալ հետևյալն է՝ այդ միլիոնը դրամ է, թե՞ դոլար։ Ես չգիտեմ խոսքը գնում է միլիոն դրամի, թե՞ դոլարի մասին։
Քանի որ պատրաստվում եմ մշակել մի պլան, որը կօգնի ինձ վաստակել առաջին միլիոնը, ես սկզբում կդիտարկեմ միլիոն դրամ տարբերակը, այնուհետև կփորձեմ միլիոն դրամի ներդրումով հասնել միլիոն դոլարի, հետո նոր տնօրինել միլիոն դոլարը։ Մեծ երազանքների հասնելու համար պետք է կազմել ճշտգրիտ պլաններ, հնարավորինս զերծ մնալ ռիսկային գործոններից և հաշվի չառնելով ճանապարհին հանդիպած դժվարություններն ու խոչընդոտները, ամեն կերպ հասնել նպատակին։
Սկզբի համար պետք է մտածել մի փոքրիկ բիզնես ծրագիր, որը կօգնի ինձ ունենալ առաջին եկամուտը։ Այս աշխարհը այնքան էլ բարեհամբյուր չէ բիզնեսմենների հանդեպ՝ հատկապես Հայաստանի պայմաններում։ Այդ իսկ պատճառով օգտագործելով իմ նախասիրությունները ես կմշակեմ երեխաների մտավոր կարողությունները զարգացնող խաղի պլան, պայմանագիր կկնքեմ մանկապարտեզների տնօրենների հետ այդ խաղը իրացնելու համար։ Այդ պայմանագիրը կլինի փոխշահավետ։ Երեխաների ծնողները դեմ չեն լինի մի փոքր ներդրում կատարել իրենց երեխաների մտավոր կարողությունները զարգացնելու համար։ Հայաստանում շատ վառ է արտահայտված ծնողի սերը երեխայի հանդեպ և դա այն ոլորտն է երբ ծնողը ոչինչ չի խնայում երեխայի մտավոր ունակությունները զարգացնելու համար։ Հասկանում եմ, որ հայաստանի 70%-ից ավելին ունի ֆինանսական խնդիրներ, այդ պատճառով էլ  խաղը պետք է լինի մատչելի և ծնողի գրպանին հարմար։ Պետք է ունենա ցածր ինքնարժեք և բարձր արդյունքներ։ Խաղի մանրամասներին չեմ պատրաստվում ծանոթացնել, որովհետև դա իմ անձնական երազանքն է և չեմ ցանկանում, որ իմ հեղինակային իրավունքները ոտնահարված լինեն։ Երևանում կա 162 մանկապարտեզ, որտեղ հաճախում են մոտ 28000 երեխա։ Եթե հաշվի առնենք, որ 28․000-ից 25.000- ը կգնի, ապա միլիոն դրամ եկամուտ ստանալու համար ինձ պետք կլինի ամեն երեխայից ունենալ ընդամենը 40 դրամ եկամուտ։ Քանի որ պայմանագիրը պետք է լինի փոխշահավետ ես իմ խաղի ինքնարժեքին կավելացնեմ 100 դրամ, որից 50%-ը կթողնեմ մանկապարտեզների տնօրեններին, իսկ մյուս 50-ը կվերձնեմ ինձ։
Այսպիսով, եթե նկատեցիք, ես վաստակեցի 1.250.000 դրամ։ Հիմա ժամանակն է տնօրինել այդ գումարը։ Քանի որ ես դեռ անչափահաս եմ, գտնվում եմ ծնողներիս խնամքի տակ, չունեմ ամսական ծախսեր և կարիգ ունեմ ամեն օր զբաղվել իմ դասերով։ Դրա համար ինձ պետք է, որ այսուհետ գումարները աշխատեն ինձ համար, այլ ոչ թե ես գումարի համար։ Ես պատրաստվում եմ գնել մեքենա, որը վարձով կհանձնեմ տաքսի ծառայությանը։ Տաքսի ծառայությունը ինձ պետք է վճարի օրական 5000 դրամ։ Նման դեպքերում,  վարձակալության վերաբերյալ պայմանագրում, անպայման նշվում է, որ տաքսի ծառայությունը պարտավոր է ապահովագրել մեքենան, և հոգալ մեքենայի համար պահանջվող ծախսերը։ Իհարկե, ես քաջ գիտակցում եմ, որ 1.250․000 շատ քիչ է մեքենա գնելու համար։ Ես պատրաստվում եմ մեքենայի գնման համար տրամադրել 5000 ԱՄՆ դոլար, որը համարժեք է 2.400.000-ի։ Ես պատրաստվում եմ բանկից վարկով վերցնել 1.150․000 դրամ, որպեսզի կարողանամ գնել իմ նախատեսած մեքենան։ Օգտագործելով ինտերնետային անուիտետ հաշվիչը, պարզ է դառնում, որ ես բանկին պետք է  9 ամիս շարունակ վճարեմ ամսեկան  138.100 դրամ։ Քանի որ մեքենան ինձ տալիս է ամսեկան 150.000 դրամ եկամուտ, հետևաբար ես ունեմ ամսեկան 11․900 դրամ ավելորդ գումար, որը կհավաքեմ ապագա ներդրումների համար։

9 ամիս անց ստացվում է, որ ես ունեմ մեքենա և 107.100 դրամ գումար։
Ես շարունակում եմ զբաղվել իմ ուսման հարցերով իսկ իմ գումարները շարունակում են աշխատել ինձ համար։
ԵՎս մեկ տարի և ես արդեն ունեմ 1.907100 դրամ (12*150.000+107.100) և մեքենա։ Ես կգնեմ ևս մեկ մեքենա, նորից 2.400.000 դրամ արժողությամբ։ Ես այդ գումարից պակասող 492.900 դրամը նորից բանկից վարկով կվերցնեմ։ Այդ երկու մեքենաներից ստացված եկամտով, այդ վարկը կարող եմ մարել 2 ամսում։ Վարկը մարելուց հետո ինձ մոտ կմնա 107.000 դրամ։ Հիմա ես ունեմ 2 մեքենա և 107.000 դրամ։Իմ երկու մեքենաների ամսեկան եկամուտը կազմում է 300.000 դրամ։ Դա նշանակում է, որ ես 8 ամիս անց կարող եմ գնել ևս մեկ՝ նույն արժողությամբ մեքենա։ Այս անգամ ես արդեն ունեմ 3 մեքենա և 107.000 դրամ։ Իմ 3 մեքենաները ինձ տալիս են ամսեկան 450.000 դրամ եկամուտ։ Եվ այս սկզբունքով ես կշարունակեմ, մինչև նվաճեմ իմ մշակած բիզնես ծրագրի առաջին կետը։
Իմ մշակած բիզնես ծրագրի առաջին նվաճման պայմանը այն է, որ  պետք է  կարողանամ ձեռք բերել 10 մեքենա։ Իմ հաշվարկած տարբերակով, դրա համար ինձանից կպահանջվի 4տարի և 3ամիս։ Այսքան կարճ ժամկետում ես արդեն ունեմ 10 մեքենա և 457․000 դրամ։ ՈՒնեմ նաև ամսեկան 1.400.000 դրամ եկամուտ։
Ես այդ ժամանակ պետք է որ լինեմ բարձրագույն ուսումնական հաստատության 2-րդ կուրսի ուսանողուհի։ Ես առաջվա պես կարիք չունեմ օգտվել իմ բիզնեսի եկամուտից, քանի որ դեռ ընտանիքս է հոգում իմ կարիքները։
Իմ բիզնես ծրագրի հաջորդ նվաճումը պետք է լինի կես միլիոն դոլարը։ Այդ գումարը կուտակելու համար ինձանից կպահանջվեն 15 երկար ու ձիգ տարիներ։ Իմ մեքենաներից տրվող եկամուտը, 15 տարվա ընթացքում, ինձ կբերի 252.457.000դրամ(որը համարժեք է  525.000 դոլարի)։
Ես հիմա չեմ ասում, որ այդ՝ 15 տարի օգտագործված մեքենաները, կարելի է վաճառել և ինչ որ գումար ձեռք բերել։ Ես այդ հարցին չեմ անրադառնում։ Վերցնում եմ իմ 525.000 դոլարը և շարժվում իմ նպատակի հետքերով։
Ես արդեն իմ բիզնես ծրագրին նվիրել եմ 19 տարի։ Այժմ 33 տարեկան եմ, ունեմ ընտանիք, երեխաներ և իհարկե ծախսեր։ Արդեն վաղուց հույս չեմ կարող դնել ծնողներիս եկամուտներին։ Սակայն չեմ էլ  պատրաստվում հրաժարվել իմ մեկ միլիոն դոլարին հասնելու ծրագրից։
Բարձրագույն ուսումնական հաստատությունը ավարտելուց հետո, ես մշակեցի մի պլան, որով պետք է ունենամ ֆինանսական անկախություն և հոգամ իմ և ընտանիքիս ծախսերը։ Այդ ծրագիրը իր մեջ ներառում է իմ նախասիրությունները, կարողությունները և երազանքների մի մասը։
Ես հիմնադրեցի կիրառական հոգեբանության կենտրոն, որտեղ աշխատանքի եմ վերցրել խելացի և բանիմաց մասնագետների։ Այդ կենտրոնում պարբերաբար անցկացվում են Հայաստանի հոգեբանների  վերապատրաստման դասընթացներ, թրեյնինգներ, բիզնես թրեյնինգներ, հոգեբանական ծառայություններ և այլն։ Այս կենտրոնը իմ երազանքների մի մասի իրականացումն էր։ Քանի որ ողջ կյանքում ունեցել եմ նպատակ՝ օգնել մարդկանց։ Այստեղ ես կարողանում եմ օգնել կարիքավոր այցելուներին։ Այստեղ հնարավոր է մարդկանց ազատել զանազան ճնշող գործոններից և օգնել, որպեսզի նրանք կյանքին նայեն այլ աչքերով, հասկանան, որ կյանքը այնքան հիասքանչ է։  Եվ վերջապես, օգնել, որպեսզի մարդիկ իրենց երջանիկ զգան։
Այս կենտրոնի ֆինանսական միջոցները լիովին բավականեցնում են իմ ընտանիքի և իմ պահանջներին։ Ես կարողանում եմ ապրել լիարժեք կյանքով և անգամ ֆինանսներ տրամադրել ընտանեկան հաճույքների և ժամանցի համար։
Անրադառնամ իմ 525.000 դոլարին։ Իմ պլանի հաջորդ փուլում ես ներդրում կկատարեմ անշարժ գույքի ոլորտում։ Հաշվի առնելով այսօրվա անշարժ գույքի առք ու վաճառքի և վարձակալության գները, ես այդ գումարով կարող եմ գնել հինգ բնակարաններ, որոնք գտնվում են փոքր կենտրոնում և դրանք հանձնել վարձակալության։ Նմանատիպ բնակարանները վարձակալության են հանձնում միջինը 800 ԱՄՆ դոլարով։ Այսպիսով, մյուս կես միլիոն դոլարը վաստակելու համար ինձանից պահանջվեցին 11 երկար տարիներ։ Այժմ բնակարանների վարձակալությունից հավաքված եկամուտը կազմում է 528.000 դոլար։ Ես դրանցով նույնպես ներդրում կատարեցի՝ գնեցի ևս 5 բնակարան փոքր կենտրոնում։
Վերջապես, ես հասա այն միլիոնին, որին սպասել էի 30 տարի։ Այ՛ո, ցանկացած մեծ ծրագիր, իր ետևում ունի մեծ երազանք, մեծ նպատակ։ Ես ամբողջ կյանքում երազել եմ ունենալ մի այնպիսի ներդրում, որի եկամուտը կարող է բազմաթիվ սոված մանուկների և ծերերի կերակրել։ Ես միշտ երազել եմ թողնել իմ զավակներին այնպիսի պատկառելի ժառանգություն, որի միջոցով նրանք նույնպես կարողանան դառնալ բարեգործներ։
Բարեգործություն բառը այնքան փոքր ու ճղճիմ է, որպեսզի բացատրի այն զգացումները, որը մարդն ունենում է ինչ որ մեկին օգնելու պահին։ Այնքան հրաշալի է դառնալ ինչ որ մեկի աղոթքի պատասխանը, դառնալ Աստծո ձեռքերն ու ոտքերը այս երկրի վրա։
Կար ժամանակ, երբ ես տեսնում էի հիվանդ մարդկանց, որոնց դեղ է հարկավոր, բայց ֆինանսական ծանր պայմանների պատճառով  չէին կարող այն գնել,
տեսնում էի մարդկանց, ովքեր  անճարությունից գլուխը կորցրած ելք էին փնտրում երեխային, մորը կամ կնոջը վիրահատության տանելու համար։ Տեսնում էի, թե ինչպես են ծեր տատիկը, կամ պապիկը նայում, խանութում առատորեն լցված մթերքներին, սակայն միայն մի փոքրիկ հաց ձեռքին տուն վերադառնում։ Տեսնում էի փոքրիկների, որոնք լացում էին, կոնֆետ, խաղալիք ուզում, սակայն մայրը մանրադրամները հաշվելուց հետո գրկում էր փոքրիկին և ․․․․ Տեսնում էի մանկատան երեխաներին, որոնք այնքան են ուզում տուն գնալ՝ իրենց մայրիկի հետ ապրել, սակայն մայրերը գերադասել էին այդ ճանապարհով փրկել իրենց երեխաների գոյությունը․ չ՞է որ տանը երեխաներին կերակրելու կամ տաքացնելու ոչ մի միջոց չկա։ Այսպիսի անհաշվելի իրավիճակներ են եկել ու նետի պես խրվել իմ սրտի մեջ։ Հնարավորության դեպքում ինչ որ բանով փորձել եմ օգնել, սակայն, քիչ էր, դա շատ քիչ էր, որպեսզի մեղմեր սրտիս ցավը։ Ամեն մանուկի ժպիտը, ամեն մարդու շնորհակալությունը ավելի մեծ ցանկություն էր առաջացնում հասնել շատերին։
Երբ լռության մեջ փորձում էի խորհել ինչ որ բանի շուրջ, հանկարծ, նորից ու նորից լսվում էր սրտիս ձայնը«Քիչ է, շատ քիչ է»։ Այս ձայնը ինձ սովորեցրեց ունենալ շատերին հասնելու նպատակ և ուժ տվեց այն իրագործելու համար։  Ես պլանավորեցի այս ամենը իմ մեծ երազանքին հասնելու համար, փորձելով այնպես անել, որ իմ ընտանիքի կողքին գտնվեմ, հոգ տանեմ ընտանիքիս անդամների համար, և ոչ թե ես աշխատեմ կամ ստրկանամ այն գումարին, որը այնքան ինձ պետք էր երազանքներս իրականացնելու համար, այլ այդ գումարներին դարձնեմ ինձ ծառայող ստրուկներ։ Դրանք պետք է աշխատեն ինձ և, իհարկե, մարդկանց երջանկացնելու  համար։   Այ՛ո, 30 երկար ու ձիգ տարիներ ես  համբերատար սպասեցի։ Բայց հիմա ես երջանիկ եմ։ Հիմա մեր երկրում նույնպես կլինի բարեգործական հիվանդանոց և ես ողջ խստությամբ կհետևեմ, որպեսզի ֆինանսների պատճառով ոչ մի հիվանդ չանտեսվի։
Կիրականացնեմ բարեգործական ծրագրեր, որոնց շնորհիվ ընտանիքները ունենան գումար վաստակելու հնարավորություն։ Կօգնեմ ծնողներին, իրենց երեխաներին մանկատներից տուն վերադարձնել, իսկ ծերերի համար կլինեն կտրոնով հատկացվող սննդի պաշարներ։ Ես 45 տարեկան եմ և իմ աչքերով տեսնում եմ այս ամեն բարիքը, որը բուժում է իմ սրտի՝ տարիներ շարունակ կուտակված ցավը։ Այ՛ո, միլիոն դոլարը ճիշտ մարդկանց ձեռքում կարող է մեծ օրհնություն դառնալ բազմաթիվ մարդկանց և ընտանիքների համար, կարող է բազմաթիվ կյանքեր փրկել ահասարսուռ հիվանդությունների ճիրաններից։ Թող այս աշխարհում բազմաթիվ միլիոն դոլարներ ծառայեն՝ մարդկանց դեմքին ժպիտ, սրտին թեթևություն, մարմնին առողջություն, ընտանիքին երջանկություն պարգևելու համար։

 

1 комментарий:

  1. Ողջույն, բոլորին, ես Ադրիկ Վադիմն եմ, ով ապրում է Կուրգան քաղաքում, ուզում եմ ձեզ հետ միասին կիսել այստեղ, թե ինչպես է պարոն Բենջամինն ինձ օգնում 15000.000.00 ռուբլի վարկ ստանալու համար, որպեսզի սկսեմ իմ սննդի ըմպելիքների առաքումը `այն բանից հետո, երբ ես աշխատել եմ մի քանի հյուրանոցներ այստեղ, Կուրգանում, պարզապես ապրուստ վաստակելու, բայց դժբախտ եմ, ես դեռ դժվարանում էի վարձավճար վճարել, բայց շնորհակալ եմ Աստծուն, որ այժմ ես ինքս եմ աշխատում, երբ իմ խնամքի մեջ աշխատում են 5 աշխատողներ: Եթե դուք փնտրում եք ֆինանսական ազատություն, ես խորհուրդ կտամ ձեզ դիմել պարոն Բենջամինին հետևյալ էլ. Փոստով և ինչ հավելվածի համարը: Lfdsloans@outlook.com + 1-989-394-3740

    ОтветитьУдалить