суббота, 27 декабря 2014 г.

ԲԱՐԻՆ և ՉԱՐԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ինձ համար բնության մեջ բարու և չարի հասկացություններ չկան։ Աստված բոլորին ստեղծել է հավասար և տվել է ազատ կամք անելու այն ինչ ուզում են։ այստեղ ես նորից առաջ եմ քաշում մարդկային անհատականության հարցը։ Յուրաքնչյուր մարդ կարող է այսինչ երևույթը կամ հենց մարդուն համարել բարի կամ չար։ Բայց ես կարծում եմ, որ ոչ ոք իրավունք չունի Աստծո ստեղծած առարկան, երևույթը կամ մարդուն համարել բարի կամ չար, դա կարող է անել միայն արարիչը, մեզանից ոչ ոք դատավոր չէ, որ որոշի ինչն է բարի կամ ինչը չար։ Դա իրականում հնարավոր չէ։  Ֆրանսիացի փիլիսոփա Ժան Ժակ Ռուսոն ասում էր, որ մարդիկ ի ծնե բարի են, սակայն հասարակությունը նրանց փչացնում է և դարձնում  չար։ Իհարկե հասարակությունը մեծ դեր ունի մարդու բնավորության դրական և բացասական գծերի ձևավորման հարցում, սակայն միևնույնն է ոչ ոք չի կարող որոշել մարդու բարության կամ չարության աստիճանը։ Ինչպես ասում էր Ավրելիոս Օգոստինոսը աշխարհում ոչինչ օժտաված չէ կատարյալ բարությամբ, բայց միայն Աստված, այսինքն միայն նա կարող է որոշել ինչն է բարի և ինչը չար։ Նա նաև ասում էր, որ չարությունը բարության բացակայությունն է, այնպես ինչպես խավարը լույսի բացակայությունը։ Բայց ո՞վ արդյոք կարող է ասել, թե ինչ է բարությունը կամ, թե ինչ է չարությունը։ Ես միայն կարող եմ ասել, որ կատարյալ բարությունը Աստված է, բայց թե ինչ է չարությունը ասել չեմ կարող։ Սակայն եթե մենք լսենք Թովմա Աքվինացուն, ով ասում էր, որ ինչ որ մի բանի կատարելության աստիճանը իմանալու համար այն պետք է համեմատել ամենակատարյալ էակի՝ Աստծու հետ, ապա մենք ինչ որ մի բանի բարության և չարության աստիճանը իմանալու համար այն պետք է համեմատենք ամենակատարյալ բարության՝ Աստծո բարության աստիճանի հետ։

Комментариев нет:

Отправить комментарий