пятница, 19 декабря 2014 г.

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՏՔԸ (ՆԻԿՈԼՈ ՄԱՔԻԱՎԵԼԻ, ԹՈՄԱՍ ՄՈՐ)


Վերածննդի դարաշրջանի հասարակական-քաղաքական մտքի զարգացման մեջ առանձնացվում է 2 ուղղություն՝ ռեալիստական և ուտոպիստական։ ռեալիստական ուղղության խոշորագույն ներկայացուցիչն է Նիկոլո Մաքիավելին, իսկ ուտոպիստական ուղղության ներկայացուցիչներից են Թոմաս մորը և թոմազո Կամպանելան։

  
                                                   ՆԻԿՈԼՈ ՄԱՔԻԱՎԵԼԻ

Ծնվել է 1469թ․-ին Ֆլորենցիայում, մահացել է 1527թ-ին։ Նախնական կրթությունը ստացել է ընտանիքում, իսկ հետո ինքնուրույն ուսումնասիրել է դասական գրականություն և փիլիսոփայություն։ 30 տարեկանից սկսվում է Նիկոլո Մաքիավելիի քաղաքական գործունեությունը։ Նա նախ ընդունվում է կառավարության երկրորդ գրասենյակի քարտուղար, իսկ հետո նաև 10-քարտուղար։ Նա կատարում է բազմաթիվ քաղաքական, դիվանագիտական հանձնարարություններ և ծանոթանում է քաղաքական գործիչների ներքին «խոհանոցին»։ 1512թ․-ին Ֆլորենցիայում վերականգնվում է մեդիչիների իշխանությունը, իսկ մաքիավելիին բանտարկում են՝ մեղադրելով մեդիչիների դեմ դավադրություն կազմակերպելու հարցում, այնուհետև աքսորում հայրենի կալվածք, որտեղ նա գրում է իր ամենկարևոր աշխատությունները։ Նրա ամենաուշագրավ աշխատություններն են՝«Խորհրդածություններ Տիսուս Լիվիուսի առաջին տասը օրվա մասին» և «Իշխան» քաղաքագիտական բնույթի երկերը։ Մաքիավելին քաղաքագիտության հիմնադիրներից մեկն է։ Նա կարծում է, որ քաղաքագիտության հիմքերը պետք է հիմնվեն իրական փաստերի վրա, այլ ոչ թե ինչ-որ վերացական գաղափարների։ Նրա աշխատանքները ունեն նաև փիլիսոփայական բնույթ։ Մաքիավելին ասում էր, որ բնության մեջ գործում է շրջապտույտի օրենքը։ օրինակ՝ պետությունները զարգանում և հասնում են իրենց հզորության գագաթնակետին, այնուհետև կործանվում են և դա չի վերահսկվում ճակատագրի կողմից։ Մաքիավելին ասում էր, որ ճակատագիրը վերահսկում է մարդկանց գործողությունների մի մասը, և այն նույնացնում էր հորդացած գետի հետ, որը քշում տանում է ամեն ինչ, բայց դա չի նշանակում, որ մարդ չի կարող կանխազգալ աղետը և դրա վնասակարությունը հասցնել նվազագույնի։ ճակատագիր ասելով Նիկոլո Մաքիավելին հասկանում էր այն օբյեկտիվ պայմաններն ու միջոցները, որտեղ գործում է մարդը։ Նա ասում էր, որ քաղաքական գործիչի խնդիրն է կռահել դեպքերի զարգացման ընթացքը և համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Բայց իրականում ճակատագիրը մարդու ձեռքերում է։ Ես իհարկե ճակատագիր ասելով Նիկոլո մաքիավելիի նման այն օբյեկտիվ պայմաններն ու հանգամանքները չեմ հասկանում, որտեղ մարդ գործում է, բայց եթե անգամ այդպես հասկանաի միևնույնն է մարդ իր գործողություններով կարող է ամբողջությամբ փոխել իր ճակատագիրը։ Օրինակ, եթե մարդ ապրում է չափազանց վատ պայմաններում, բայց նա որոշում ունի ստեղծել սեփական ապրանքանիշ, նա կարող է իր գործողություններով փոխել իր ճակատագիրը և պայմաններն ու հանգամանքները չեն կարող նրան խանգարել։ Այսինքն մարդու ճակատագիրը ամբողջությամբ իր ձեռքերում է։ Իսկ ինչ վերաբերվում է դեպքերի զարգացման ընթացքը կռահելուն, ես համոզված եմ, որ ոչ ոք չի կարող 100%-ով չի կարող ասել, թե հաջորդ պահին ինչ դեպք կարող է տեղի ունենալ, առավել ևս գործողություններ ձեռնարկել դրա վերաբերյալ։ Մաքիավելիի նկարագրած իդեալական պետության իշխանը պետք է կարողանա վարել և մտրակի, և քաղցրաբլիթի քաղաքականություն։ Նա պետք է զբաղվի պետության հզորացմամբ և հաղթանակներով, իսկ թե ինչ միջոցներով դա կարևոր չէ։ մարդիկ կգնահատեն հաղթանակը և միջոցները արշանի կհամարվեն։ այսինքն Մաքիավելի շարժվում էր «Նպատակը կարդարցնի միջոցները սկզբունքով», սակայն այն միանշանակ սխալ է, որովհետև օրինակ իշխանը գրավում է ամբողջ աշխարհը, սակայն նա ստիպում է, որ տվյալ երկրի բալոր մարդիկ՝ սկսած կանանցից վերջացրած երեխաներից մասնակցեն պատերազմին։ այսպիսոց նա գրավում է ամբողջ աշխարհը, սակայն երկրի բնակչության շատ փոքր մասն է կենդանի մնում։ Ինչպե՞ս կարող է այս դեպքում երկրի ողջ մնացած բնակչությունը գոհանալ հաղթանակից, եթե նրանք կորցրել են իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին։ Մաքիավելին չեր մեժում քրիստոնեության բարոյական սկզբունքները, սակայն ասում էր, որ այն չունի աստվածային բնույթ, այլ պարզապես անհրաժեշտ է պետության զարգացման համար։ Մաքիավելին ռեալիստ էր և սա հասկանալի է։ Նա ամեն ինչ դատել և հաշվարկել էր սառը։ Նա քաղաքական գործիչ էր և հասկանալի է, որ ամեն ինչ՝ անգամ կրոնը նա կապում էր քաղաքականության հետ, սակայն նա այդպես խեղաթյուրում էր կրոնի նշանակությունը պետության կյանքում։

                                                     
  ԹՈՄԱՍ ՄՈՐ

Թոմաս Մորը քաղաքագիտության մեջ ուտոպիստական ուղղության խոշորագույն ներկայացուցիչներից էր։ նա ծնվել է 1477թ․-ին Լոնդոնում՝ իրավաբանի ընտանիքում։ նա սովորել է Օքսվորդի համալսարանի քոլեջներից մեկում այնուհետև ուսումնասիրել է իրավաբանությաուն։ Նա ընտրվում է պառլամենտի անդամ, դառնում համայնքների պալատի նախագահ, իսկ հետո լորդ-կանցլեր։ Նա պաշտպանում էր Հենրիխ 8-ի հակառեֆորմացիոն գաղափարները՝ հակադրվելով Մարտին Լյութերի հետ։ Սակայն մի քանի տարի անց Հենրիխ 8-ը փոխում է իր վերաբերմունքը ռեֆորմացիայի նկատմամբ, իսկ Թոմաս Մորը մերժում է նրա գաղափարները, այդ պատճառով 1535թ․-ին նա բանտարկվում և գլխատվում է։ Թոմաս Մորի հայացքների ձևավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել անգլիացի հումանիստներ Ջոն Կոլետը, Թոմաս Լինակրը, ՈՒիլյամ Գրոցին և հոլանդացի հումանիստ Էրազմ Ռոտերդամցին։ Թոմաս Մորի ամենահայտնի աշխատությունը ոսկյա գրքույկն է՝«ՈՒտոպիան»։ Գիրքը լույս է տեսել 1516թ․-ին։ «ՈՒտոպիա» նշանակում է «տեղ, որ գոյություն չունի»։ Նրա առաջին մասում Թոմաս Մորը քննադատել է Անգլիայի հասարակական-քաղաքական, տնտեսական կյանքը և ասել է, որ դժբախտությունների ու անհաջողությունների միակ պատճառը մասնավոր սեփականությունն է։ Գրքի երկրորդ մասում նա շարադրել է իդեալական պետության մասին իր գաղափարները։

Ուտոպիայի պետությունը 54 ինքնակառավարվող քաղաքների դաշնություն է: Բոլոր քաղաքներն ունեն իրենց կառավարիչները, որոնք ընտրվում են գաղտնի քվեարկությամբ: Յուրաքանչյուր քաղաք ունի նաև իշխանության կոլեկտիվ մարմին՝ սենատ: Ուտոպիայում բոլոր կարևոր հարցերը նախ քննարկվում են ընտանիքներում, ապա 30 ընտանիքի կողմից ընտրված պաշտոնյաները՝ սիֆոգրանտները, խորհրդակցելով ընտանիքների ավագների և միմյանց հետ, իրենց որոշումը ներկայացնում են սենատ: Բացի սիֆոգրանտներից, քաղաքացիներն ընտրում են բարձրաստիճան պաշտոնյաներ՝ տրանիբորներ, որոնք հանդիսանում են կառավարչի խորհրդականներ: Ուտոպիայում պաշտոնյաները չունեն ոչ մի արտոնություն: Հետևելով Պլատոնին՝ Մորը կարծում է, որ պետության մեջ մարդիկ կարող են երջանիկ լինել միայն այն դեպքում, եթե կառավարիչները գիտնականներ են:
Ուտոպիայում գոյություն չունի մասնավոր սեփականություն. հողը, արտադրության միջոցները, նյութական բարիքները համընդհանուր սեփականություն են: Աշխատանքը պարտադիր է բոլորի համար: Քանի որ ամենածանրը համարվում է գյուղատնտեսական աշխատանքը, ուստի բոլորը, երկու տարվա հերթականությամբ, աշխատում են գյուղում: Առավել ծանր ու «սև» գործերը կատարում են ստրուկները, որոնք կամ ռազմագերիներ են, կամ հանցագործներ: Ուտոպիայում չկան պորտաբույծներ. բոլորը, բացառությամբ գիտնականների, զբաղվում են ֆիզիկական աշխատանքով: Աշխատանքային կարճ օրը հնարավորություն է տալիս ազատ ժամանակ զբաղվելու գիտությամբ: Պարտադիր աշխատանքի շնորհիվ ստեղծվում է նյութական բարիքների առատություն, որը բաշխվում է ըստ պահանջմունքի: Ուտոպիացիների համար աշխատանքը միջոց է մարդու նյութական և հոգևոր պահանջմունքները բավարարելու: Ուտոպիայում տիրում է կրոնական հանդուրժողականության մթնոլորտ. յուրաքանչյուրը կարող է դավանել այն կրոնը, որն իրեն դուր է գալիս: Կրոնական հետապնդումը օրենքով արգելվում է: Ուտոպիացիների դավանած կրոնը ռացիոնալիստական և օգտապաշտական բնույթ ունի: Հավատն առ Աստված պարտադիր է, որովհետև առանց դրա չի կարող լինել բարոյականություն: Աստվածուրացողները իրավունք չունեն հրապարակավ քարոզել իրենց հայացքները:

Կան շատ մարդիկ, ովքեր ֆիզիկական, գյուղատնտեսական աշխատանք կատարել չեն կարող և ոչ էլ կարող են գիտությամբ զբաղվել, նրանց դա պարզապես հաճույք չի պատճառում։ Այսպիսի մարդիկ կարող են լինել շատ լավ դիզայներներ, վարսահարդարներ, վարորդներ, դիմահարդարներ։ Նրանք միայն դրանից են հաճույք ստանում և պարզապես երջանիկ չեն լինի եթե գյուղատնտեսական աշխատանք կատարեն և գիտությամբ զբաղվեն։ Ինչ վերաբերվում է համընդհանուր սեփականությանը դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե Թոմաս Մորի նկարագրած պարտադիր աշխատանքի օրենքը գործի, սակայն ինչպես նշեցի շատերը կատարելով գյուղատնտեսական աշխատանք կամ զբաղվելով գիտությամբ հաճույք չեն ստանում, նարնք այլ աշխատանք կատարելուց են հաճույք ստանում, որը ևս օգտակար է և այս դեպքում նրանք երջանիկ չեն լինի։ Իսկ եթե պետության ժողովուրդը երջանիկ չէ, նշանակում է պետությունը իդեալական չէ։ Ինչ վերաբերվում է կրոնական հանդուրժողականությանը, ես լրիվ կողմ եմ դրան, որովհետև Աստված մարդկանց տվել է ազատ կամք ընտրելու իրենց կրոնը։ ես նաև համաձայն եմ, որ Աստվածուրացողները չպետք է քարոզեն իրենց հայացքները, որովհետև մարդ ուրանում է Աստծուն, մարդ ուրանում է կյանքը, իսկ եթե մարդ ուրացել է իր կյանքը նրա հայացքները չեն կարող հավաստի լինել։

Իհարկե սա իմ սուբյեկտիվ կարծիքն է և պարտադիր չէ, որ բոլորը համաձայնվեն։ Խնդրում եմ ինձ հոգեկան և ֆիզիկական վնասվածքներ չհասցնել, և  ինձ վրա մահափորձ չկատարել։

Комментариев нет:

Отправить комментарий