суббота, 27 декабря 2014 г.

ԳԵՂԵՑԻԿԸ և ՏԳԵՂԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԷՈՒԹՅԱՆ ՄԵՋ


Մարդկային էության մեջ գեղեցիկը և տգեղը հասկացություններ են։ Պլատոնը ասում էր, որ գեղեցկությունը, դա պարզապես գաղափար է։ Ըստ Պլատոնի մենք կարող ենք ունենալ,  օրինակ, մի շատ գեղեցիկ ծաղիկ, որը վերջ ի վերջո կթառամի, սակայն նրա գեղեցկության գաղափարը հավիտյան կմնա մեր մեջ։ Ես կարծում եմ, որ գեղեցկությունը լինում է արտաքին և ներքին։ Արտաքին գեղեցկություն ասելով  հասկանում ենք մարդու արտաքին տեսքը, իսկ ներքին գեղեցկություն ասելով` մարդու ներքին տեսքը։ Այդ երկուսի համադրությունը ես համարում եմ իդեալական գեղեցկություն։ Բայց ես, Պլատոնի նման կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդու համար գեղեցիկ է ինչ որ մի բան։ Այսինքն եթե ինձ դուր է գալիս, օրինակ, Անիի
արտաքին տեսքը, հագ ու կապը, խոսելաձևը, վարքի առանձնահատկությունները, ապա, ես նրան համարում եմ իդեալական գեղեցիկ։ Բայց, գուցե մեկ ուրիշին վանում են նրա այդ հատկանիշները և նա Անիին համարում է տգեղ։ Ես նաև համաձայն եմ Թովմա Աքվիանացու՝ Աստծո կեցության «տիեզերաբանակն» ապացույցի չորրորդ կետի հետ։ Այսինքն, եթե մենք ցանկանում ենք իմանալ ինչ-որ մի բանի կատարյալության աստիճանը, այն պետք է համեմատենք ամենակատարյալ էակի՝ Աստծո հետ։ Այսինքն իմ կարծիքով մարդու ներքին գեղեցկության չափանիշները պետք է համապատասխանեն աստվածաշնչյան չափանիշներին, որպեսզի մարդու ներքինը համարվի գեղեցիկ։ Իսկ մարդու արտաքին գեղեցկությունը արդեն ճաշակի անհատականությամբ է պայմանավորված։ Այսպիսով, ինձ համար իդեալական գեղեցկությունը արտաքին և ներքին գեղեցկությունների համադրումն է։ Ընդ որում ներքին գեղեցկությունը պետք է համապատասխանի աստվածաշնչյան չափանիշներին, իսկ արտաքին գեղեցկությունը յուրաքանչյուր մարդու համար անհատական է, այսինքն պայմանավորված է ճաշակի անհատականությամբ։

Комментариев нет:

Отправить комментарий